ՀՀ Երևանի Աղասի Խանջյանի անվան հ53 հիմնական դպրոց

Դպրոցի պատմությունը

Հունվարի 1st, 2018

Աղասի  Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց ՊՈԱԿ

 

         
     
        Դպրոցը կազմվել է Երևանի  Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցից։ Այս դպրոցը մայրաքաղաքի մեծ  դպրոցներից էր: Հայրենական Մեծ պատերազմից առաջ և հետո ուներ 2500-ից ավել  աշակերտներ, չհաշված Սարի թաղի տարրական դպրոցը։ Հաշվի առնելով այս վիճակը` լուսավորության նախարարության կողմից  որոշվեց դպրոցները բաժանել։ 1947 թ.հոկտեմբեր 17-ին դպրոցը բաժանվեց 3 մասի։ Առաջինը հ.53-ի, հ. 39 դպրոցների, մնացած մասը մնաց Նալբանդյանի  անվան դպրոցին ։ Դպրոցի դասերը 2-3 տարի շարունակվեցին Նալբանդյանի անվան դպրոցի շենքում ,  որը տախտակե միջնորմով կիսել էին։1949-1950 ուս. տարում առաջ քաշվեց նոր դպրոցական շենք ունենալու  հարցը։1951թ-ին կառուցվեց շենքը  երեք ամսվա ընթացքում, որը հետագայում կոչվեց Երևանի <<Աղասի Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոց>>։ Դպրոցի առաջին տնօրեն է նշանակվել Հայրիկ Հովաննիսյանը  1952թ-ին ,  ուսմասվար` Գոհար Եղիշյանը։ Հ .Հովանիսյանը չափազանց աշխատասեր էր, բարեխիղճ  և լավ գիտեր դպրոցի բոլոր խնդիրները։ Դպրոց հրավիրվեցին նոր ուսուցիչներ, դասվարներ, կազմավորվեցին առարկայական հանձնախմբեր ։ ՈՒսուցիչներից շատերը դարձան առաջավորներ բոլոր առարկաների գծով։Նրանք են   Ա.Բեգնազարյան-մաթեմատիկայի ուսուցիչ, նորարար, նրա երկրաչափական սարքը  ո ւղարկվեց Մոսկվայում կա  զմակերպված դպրոց – ցուցահանդեսի։  Սիրանուշ Աբրահամյան`բուսաբանության ուսուցչուհի, նրա վարած պատանի <<Բուսաբան>> խմբակը, արժանացավ գովասանքի, որպես  պարգև ուղարկեցին իր սաների հետ Մոսկվա`<<Գյուղատնտեսական նվաճումների>> ցուցահանդեսի։  Հայրենական մեծ պատերազմից փառքով վերադարձան  ուսուցիչներ՝Ռուբիկ Մարկոսյանը, Նորայր Չոբանյանը, Հովհաննես Նավասարդյանը :  ՈՒնեինք լավ, առաջավոր դասվարներ` Թ. Աղայան , Ս. Սահակյան, Ա.Գևորգյան, հետագայում նաև ուրիշներ։ 1958թ. տնօրեն Պետրոս Չաթալբաշյանին փոխարինեց  Պ.Եղիազարյանը:Շուտով  տնօրեն դարձան Ա.Տատինցյանը,ապա Մ. Նազարյանը։ 1987թ-ն դպրոցի տնօրենն էր Զ.Ստեփանյանը,որը ղեկավարեց 10տարի ,ապա տնօրեն դարձավ Ս. Բերբերյանը,որը ղեկավարեց մինչև 2012թ-ը:Այժմ դպրոցի ղեկավարն է Մ. Սարգսյանը։ Դպրոցը 66 տարիների ընթացքում բազմաթիվ լավ շրջանավարտներ է տվել, որոնք հետագայում դարձել են ուսուցիչներ, բժիշկներ, հաղորդավարներ, գործարար մարդիկ,ռադիոյի և հեռուստատեսության թղթակիցներ,ԱԺ-ի պատգամավորներ, նախագահի տեղակալ,նախարարներ, քաղաքական մեկնաբաններ և գիտության վաստակավոր գործիչներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, պատմաբաններ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ (Ռուբիկ Եղիշյան)։ Առաջավոր ուսուցիչներից նշանառու էին Ս.Բերբերյանը, Վ. Հարությունյանը, Զ. նացականյանը,Գ.Վարդանյանը, Ն.Հովակիմյանը, Զ.Ստեփանյանը, Ս.Կարախանյանը , Ա.Գրիգորյանը,Գ.Բադիրյան, Ս.Մ ակարյան, Թ.Արզաքանցյանը, Ա. Ղուշօղլյանը, Է.Հովհաննիսյանը, Ա.Արիստակեսյանը  և ուրիշներ:

     
     Դպրոցի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի տնտեսական գծով փոխտնօրեն Ռազմիկ  Դավթյանը: Մարդ , որը մտահոգ ու սրտացավ է դպրոցի ամեն մի քարի, թփի  համար:   
Այսօր դպրոցի  մանկավարժական  կոլեկտիվը մի համերաշխ ընտանիք է, որի գլխավոր նպատակն է մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը:                                                                                                                           

 

ՀՀ Երևանի Աղասի Խանջյանի անվան հ53 հիմնական դպրոց